«Պինդ մնա, Արցախ, ես ուրախ եմ, որ քո մասին այդքան հոդված գրեցի». ռուս լրագրողի հուզիչ հրաժեշտը

Ռուս լրագրողներից Ռոտիսլավ Ժուռավլյովը օրեր շարունակ գտնվել է Ստեփանակերտում՝ աշխատելով բավականին վտանգավոր ու լարված պայմաններում:

Նա Ստեփանակերտ է եկել ռուսական Եկատերինբուրգ քաղաքից: Իր հրապարակումներից մեկում լրագրողը Ստեփանակերտում տեղի ունեցողը բնորոշել է որպես ցեղшuպшնության ակտ:

Ռ. Ժուռավյլովը օրեր շարունակ հետաքրքիր և օբյեկտիվ հոդվածներով, ռեպորտաժներով ներկայացրել է աշխարհին այն, ինչ տեսել է անձամբ արցախյան տարածաշրջանում: Նա արդեն հրաժեշտ է տվել Արցախին՝ վերադառնալով հայրենիք:

Լրագրողը հրաժեշտի և ոգեպնդման խոսք է իր սոցհարթակում տեղադրել՝ զուգահեռ հրապարակելով իր լուսանկարը Արցախի դրոշի կողքին: Ժուռավյլովը գրել է, որ ինքն ուրախ է, որ այս ընթացքում գրել է տարբեր հոդվածներ Արցախի մասին:

Նա չի ափսոսում այն բոլոր դժվարությունների համար, որ ունեցել է այդ ընթացքում, որ հնարավորություն է ունեցել քնել ընդամենը չորս ժամ, որից հեռո արթնացել է ռnւմբերի պшյթյnւնների ձայներից: Անկեղծորեն խոստովանելով, որ ինքը շատ վախեցել է՝ լրագրողը նշում է, որ իրեն օգնել է հայ ժողովրդի բարությունն ու էներգիան:

Շնորհակալություն հայտնելով՝ Ռ. Ժուռավլյովը հրապարակումը եզրափակել է «Հաղթելու ենք» հայտնի հեշթեգով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!