Պերմում ուսուցչին ցանկանում են հեռացնել աշխատանքից՝ գեղեցիկ արտաքինի պատճառով

Վյաչեսլավ Պոսոխը երկարատև ժամանակ սովորել է Ավստրալիայում, իսկ դիպլոմ ստանալուց հետո հարազատ քաղաք՝ Պերմ է վերադարձել։ Տղամարդը հետ է վերադարձել կնոջ հետ միասին՝ տեղական դպրոցում անգլերենի ուսուցչի աշխատանք ստանձնելով։

Որոշ ժամանակ անց Պոսոխին առաջադրել են «Տղամարդը կրթության ոլորտում» մրցույթում։ Դրանից շատ չանցած Վյաչեսլավը հանրաճանաչ է դարձել, սակայն դրա հետ մեկտեղ սկսվել են խնդիրները աշակերտների ծնողների հետ։

Պարզվում է՝ մի քանի մայրիկներ «ուսումնասիրել են» Պոսոխի սոցցանցի էջը և տնօրենին խնդրել աշխատանքից հեռացնել նրան։ Նրանց խոսքով՝ տղամարդը չափազանց գեղեցիկ է՝ աշակերտուհիների ուսուցանելու համար։ Իսկ սոցցանցում նրա լուսանկարները շատ բաց են, և այդպիսի վարքագիծը պատշաճ չէ ուսուցչին։

Այս մասին իմացել են կրթության նախարարությունում։ Որոշ ժամանակ անց նրանք պատասխանել են՝ Պոսոխին աշխատանքից չեն հեռացնի, քանի որ նա լավ մասնագետ է, իսկ լուսանկարները բաց չեն։

Понравилась статья? Поделиться с друзьями: