Պետպատվերով իրականացվող նոր բուժծառայությունների մասին

Այս օրերին ՀՀ Առողջապահության նախարարության կայքէջը և նախարար Թորոսյանի ֆեյսբուքյան էջը վերջին տեղեկությունների գլխավոր աղբյուրն են , քանի որ Կառավարությունը հորդորում է բոլորին հիմք ընդունել միայն պաշտոնական հաղորդագրությունները:

 

Ցավոք, այդ աղբյուրներն այս օրերին իրավիճակի սրացման մասին վիճակագրություն են հրապարակում, սակայն Կառավարության և ազգաբնակչության համատեղ պայքարը վստահաբար ցանկալի արդյունք կտա շուտով: Այս անգամ ՀՀ առողջապահության նախարարության կայքէջը տեղեկացնում է Կառավարության նոր որոշման մասին՝ համաձայն որի ընդլայնվել է պետպատվերով իրականացվող բուժծառայությունների և շահառուների ցանկը:Պետական պատվերով բուժօգնությունից այսուհետ կօգտվեն ընտանեկան նպաստի անապահովության քսանութ և ավելի  միավոր ունեցողները, նախկին երեսուն և ավելի միավորի փոխարեն:

Զինծառայողների ընտանիքների անդամների համար այսուհետև նորագույն տեխնոլոգիաներով իրականացվող բժշկական ծառայությունները կփոխհատուցվեն հարյուր տոկոսով նախկին հիսուն տոկոսի փոխարեն: Վերոնշյալ որոշումը միտված է  ազգաբնակչության խոցելի խմբերի սոցիալական և առողջական վիճակի բարելավմանը, ինչը միշտ եղել է ՀՀ վարչապետի և ողջ Կառավարության ուշադրության ներքո :

Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ծրագրերի ֆինանսավորումն իրականացնում են «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մարմինները:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!