Պեռաշկա եմ թխում․․․ Սիլվա Հակոբյանը ցույց է տվել, թե ինչպես է դուստրը կարկանդակներ պատրաստում

Սիլվա Հակոբյանը վերջին շրջանում աշխատանքային բուռն գործընթացի մեջ է։ Երգչուհին այս օրերին հայաստանյան փոքրիկ շրջագայություն է կազմակերպել։

Նա շրջում է հայկական բոլոր մարզերով և քաղաքներում համերգներով հանդես գալիս։ Մարզի բնակիչներն անհամբերությամբ են սպասում երգչուհուն և ջերմորեն ընդունում նրան։

Սիլվան այս ընթացքում նաև կարողանում է հասցնել ամեն բան և նաև ժամանակ գտնել և այն անցկացնել երեխաների հետ։ Սիլվան երկու դուստրերի մայրիկ է։

Երգչուհին հաճախ է նրանց մասնակցությամբ ընտանեկան կադրեր հանրայնացնում և հետևորդներին, երկրպագուներին հաղորդակից դարձնում իր առօրյա կյանքի մանրամասներին։ Այս անգամ Սիլվա Հակոբյանը ցույց է տվել, թե ինչպես է ավագ դուստրը կարկանդակ պատրաստում։

Հոլովաակը հումորային է, այն բավականին զվարճալի է ստացվել Միլայի թոթով լեզվի շնորհիվ։ Միլան գրտնակում էր խմորը, ալրապատում, ապա տապակում կարկանդակները և հաճույքով պատմում պատրաստման ընթացքի մասին։

Երգչուհու հրապարակումն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: