«Պարի լավա»․ Սոնա Եսայանը և Գոռ Հակոբյանը նոր ռիթմիկ երգի պրեմիերա են ներկայացրել

Սոնա Եսայանը, ով հայտնի և սիրված դեմք է պարարվեստում և կարողանում է իրեն լավագույնս դրսևորել, դեռ ամիսներ առաջ իր հետևորդներին տեղեկացրել էր, որ ցանկանում է իրեն փորձել երգեցողության ոլորտում և հայտնել էր, որ առաջիկայում զուգերգ է ներկայացնելու Գոռ Հակոբյանի հետ։ Եվ  ահա նրանց զուգերգը պատրաստ է։

Պարուհին և ռեփեր, դերասան Գոռ Հակոբյանը  ներկայացրել են նոր երգի պրեմիերա։ Երաժշտության հեղինակը Գոռ Հակոբյանն է, իսկ երգի խոսքերը հեղինակել են Սոնան և Գոռը միասին։ Ռեժիսորը Ժոր Մելոյանն է։ Երգը կոչվում է «Պարի լավա»։

Այն ուրախ և ռիթմիկ ստեղծագործություն է։ Տեսահոլովակում Սոնան ներկայանում է մի քանի կերպարներով։ Պարային բոլոր համարները ներկայացրել է Սոնան իր պարային ստուդիայի հետ միասին։

 

Սոնան և Գոռը հանրայնացրել են տեսահոլովակը համացանցային իրենց բոլոր հարթակներում, որտեղ այն արժանացել է հավանումների և դիտումների։ Տեսահոլովակը կարող եք դիտել վարը և հայտնել ձեր կարծիքը՝ արդյոք լա՞վ է ստացվում Սոնայի մոտ  երգելը։

Понравилась статья? Поделиться с друзьями: