Պարետ Տիգրան Ավինյան․ «Կասկած չկա՝ հաջողելու ենք»

Պարետ Տիգրան Ավինյանը գրառում է կատարել՝ ապրիլքսանչորսյան կարևորագույն օրվա կապակցությամբ։ Ինչպես հայտնի է՝ այս տարի հիշատակի կարևորագույն օրը հուշահամալիրը փակ է՝ կորոնավիրուսյան արհավիրքի՝ մեր հայրենիքը պատելու պատճառով։

Ավինյանի խոսքով՝ այս կարևոր օրը հայերի հետ է ողջ քաղաքակիրթ մարդկությունը՝ միասնական հարգելով նահատակների հիշատակը։ Ու թեև 105 տարի է անցել, միևնույնն է, ոճրագործությունը մերժվում է Թուրքիայի կողմից, բայց ընդդեմ մարդկությանն այս սարսափազդու հանցանքի թողած վերքերը մինչ օրս չեն բուժվել՝ բախվելով ժխտողականության պատին։

Հիշելու ու պահանջելու կոչը հնչեցվելու է մինչ պատմական արդարության վերականգնումը ու ճշմարտության հաղթանակը։ Բայց ապրիլքսանչորսը նաև վերագնահատման ու վերածննդի օր է, քանզի ապրել ու պայքարել ենք պետականության կառուցման համար՝ կերտելով անկախ ու ազատ պետություն։

Ավինյանի խոսքով՝ ավելի մեծ ջանք պետք է ներդնենք, որպեսզի հզորացվի և զարգացվի հայրենիքը, ու որևէ կասկած չկա՝ հաջողելու ենք:

Понравилась статья? Поделиться с друзьями: