Պարետ Ավինյանը 10 օրով բնակավայր է փակել

Պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշմամբ բնակավայր է փակվել․ Արենի համայնքի համանուն բնակավայրը նոր որոշմամբ մայիսի տասնվեցի երեկոյան տասից մինչ ամսի քսանվեցի ժամը 23։59 փակ է լինելու։

Ելումուտն այդ հատված չի թույլատրվելու, կկորողանան մտնել միայն առաջին անհրաժեշտության ապրանքների համար, ինչպես նաև այգեգործական նպատակ հետապնդելու դեպքում՝ միայն մարզպետարանում ստորագրված հատուկ թղթիկի առկայությամբ։ Այն տեղաժաշժման թղթիկի պես հատուկ տեղեկանք է, որն անհրաժեշտ է անձի հաստատումն ապահովող փաստաթղթի հետ ներկայացնել։ Քանզի բնակավայրով միջպետական ճանապարհ է անցնում, դրանով երթևեկել կթույլատրվի, բայց առանց կանգ առնելու։

Բոլոր մարդիկ, ովքեր ապրում են Արենիում մինչև մայիսի տասնյոթը ժամն առավոտյան ութը կարող են իրենց տները վերադառնալ։

Մարզի մուտքերում հատուկ անցակետեր կլինեն, որոնք էլ կապահովեն օրենքի իրագործումը։ Սա անհապաղ ու անհրաժեշտ միջոց է՝ կորոնավիրուսյան ախտի տարածումը կանխելուն միտված։ Հավանաբար, մարզում իրավիճակն անվերահսկելի է։

Понравилась статья? Поделиться с друзьями: