Պատրաստում ենք համեղ ու հեշտ տորթ «Կոկա կոլա» անունով

Այս կարանտինյան օրերի ընթացքում կարևոր է բարձր տրամադրություն ունենալը, քաղցրը երջանկության հորմոն է արտադրում: Միասին պայքարենք նեգատիվի դեմ՝ պատրաստենք  «Կոկա կոլա»  անունով խմորեղեն:

Այսպես՝ շաքարավազը միավորում ենք ձվերի հետ և այնքան հարում, որ զանգվածը ավելանա 2-3 անգամ+բուսական յուղը՝ շարունակաբար հարելով:

Ավելացնում ենք կոկո կոլան ՝ շարունակաբար խառնելով:
Փխրեցուցիչը և կակաոն միախառնում ենք ալյուրի հետ, այնուհետև մաղելով ավելացնում ենք զանգվածին՝ շարունակելով հարել:

Նախապես թխելու համար նախատեսած ձևամանը կալկա թղթով ենք պատում, ձևամանի չափը պիտի լինի 25/36 սմ-ի վրա:

Այնուհետև ստացված մասսան լցնում ենք ձևամանի մեջ և դնում նախապես տաքացրած մինչ 180 աստիճան ջեռոցը ,եփում 35-40 րոպե:

Փափկած կարագը լավ խփում ենք + խտացրած կաթը՝ անընդհատ լավ հարելով+ վանիլ՝ շարունակում ենք հարել + կոկոսի փաթիլները և կրեմը պատրաստ է:

Թխված շերտը կիսում ենք մեջտեղից,կրեմը քսում ենք շերտերի արանքում հավասարաչափ տարածում այն: Քանի որ վրան պիտի պատենք շոկոլադով , այս շերտերը տեղադրում ենք սառնարանում և պատրաստում շոկոլադե պատումը:

Շաքարավազը,ալյուրը և կակոն միախառնում ենք + կոկա կոլան և այս զանգվածը եփում ենք մինչ թանձրանալը,պնդանալը:

Պատում ենք մակերեսը շոկոլադով վրան զարդարում կտրտված ժելեներով և պատրաստի տորթը դնում են 3-4 ժամով սառնարան:

Շատ համեղ և արագ պատրաստվող տորթ է:

Понравилась статья? Поделиться с друзьями: