Պատվաստվել կորոնավիրուսի դեմ ,թե չպատվաստվել՝ այս է խնդիրը

Նուբար Աֆեյանի կողմից ստեղծված պատվաստանյութը կարծես թե արդյունք է ցույց տալիս։ Այս պահի դրությամբ առաջատարների մեջ է։ Փորձարկումների մեծ մասը ցույց են տվել․ որ միտում կա հաջողելու և գուցե աշնանը աշխարհը ստանա փրկիչ պատվաստանյութը։

Սակայն, շատ մարդիկ արդեն իսկ հայտնում են,որ չեն պատվաստելու այս ինֆեկցիայի դեմ,որը սովորական գրիպի է նման։
Արսեն Թորոսյանը հայտնել է,որ Հայաստանը մի քանի պատվաստանյութ արտադրող ընկերությունների հետ փորձում Է համաձայնության գալ պատվաստանյութ գնելու գործում ,որպեսզի կարողանան գնել այն,որովհետև կարող է այնպես պատահել,որ այն սպառվի և շատ երկրներ սպասեն 2021 թվականին,որպեսզի ձեռք բերեն այն։

Արսեն Թորոսյանը կողմ է պատվաստվելուն և կարծում է,որ դա միակ միջոցն է կանգնեցնել այս ախտը։ Ըստ նրա,դրանից հետո մենք այլևս կարիք չենք ունենա դնել դիմակներ։ Լուրեր են տարածվել,որ Աֆեյանի պատվաստանյութը կարող է հարուցել լ քաղցկեղ հետագայում,թե որքանով են այս լուրերը ճիշտ կամ սխալ․ցույց կարող է տալ միայն ժամանակը և լուրջ ուսումնասիրությունները։

Բայց մի բան հաստատ է,պատվաստելուց շատերն են հրաժարվելու և գուցե պահանջվի օրենք,որտեղ մարդկանց կստիպել այն։

Понравилась статья? Поделиться с друзьями: