«Պատկերացնո՞ւմ եք էտ հերոսի ընտանիքի անդամին, որը Սուրբ Զատիկի համար պետք է ձու առնի»

Փաստաբան Գարիկ Գալիկյանը, անդրադառնալով Զատկի տոնին ընդառաջ ձվի գնաճի փաստի, գրում է․ «Սուրբ Զատիկին ընդառաջ, ձվի գնաճը ահավոր է, շատ ապրանքներ թանկացել են, բայց ինչի ենք հենց կոնկրետ ձվի գնաճից խոսում։

Ուզում են գնաճի արդյունքում ավելի շատ փող աշխատեն, թող աշխատեն Աստված իրենց հետ բայց չմոռանանք, որ 44 օրյա պшտերազմի ժամանակ մեր զոհված անգին ախպերների ընտանիքներում առաջին զատիկն է առանց իրենց, ու ինչա ստացվում։

Էլ բան չասեմ, անասելի ցшվ է։ Մեր զոհված տղերքի հիշատակը ու իրենց ընտանիքներին հարգելը միայն խոսքերով չպետք է լինի, այլ գործողություններով։

Պատկերացնո՞ւմ եք էտ հերոսի ընտանիքի անդամին, որը Սուրբ Զատիկի համար պետք է ձու առնի արդեն, իսկ կրկնակի թանկ գնով, միգուցե հարցը այդ մի քանի դրամը չէ, բայց անձի ապրումները։

Էհ չգիդեմ։ Աստված ամեն մարդու թող իր սրտի չափով տա»։

Понравилась статья? Поделиться с друзьями: