Պապիկի հանդեսին… Սիրուշոն որդու հետ рայրիկի ներկայացման փորձին․ ահա թե ինչպես է երեխան իրեն դրսևորել

Սիրուշոյի առօրյան , աշխատանքային գործընթացը նրա երկրպագուներին, հետևորդներին չափազանց հետաքրքիր է և երգչուհին սիրով ցույց է տալիս որոշ հատվածներ։

Արդեն հայտնել էինք, որ երգչուհին սկսել է հաճախ հանրայնացնել երեխաների մասնակցությամբ կադրեր։ Եվ ահա օրերս նա աշխատանքային օրն ավարտել է  հայրիկի աշխատավայրում՝ թատրոնում։

Այնտեղ  է գտնվել նաև նրա որդին, ով բեմահարթկի մի անկյունից ուշադիր հետևել է պապիկի փորձերին։ Տղաները կարծես պապիկի աշխատավայրում հաճախ են լինում, նրանք սիրել են թատրոնը։ Հրապարակված կադրերին կից Սիրուշոն գրել է՝ Պապիկի հանդեսին ա եկել։

Ավելի վաղ տղաները դիտել են պապիկի՝ Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ ներկայացումը և վայելել այն ու տպավորված վերադարձել տուն։ Իսկ այս անգամ ավելի մոտիկից են ծանոթացել թատրոնի դերասանի աշխատանքին և իրենց համար ուշագրավ մանրամասներ բացահայտել։

Փորձերին հետևելու րոպեները անմահացրել է Սիուշոն, որն էլ առաջարկումե ենք դիտել վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: