Պապան ինձ փետով խփում ա…Լիլիթ Մուրադյանի դստեր խոստովանությունը տատիկին

Լիլիթ Մուրադյանն այն հայտնի անհատներից է, ով աշխատանքին զուգահեռ համացանցային ակտիվ գործունեություն է վարում և հետևորդների հետ շփվում բոլորովին այլ հարթակում և այլ ձևաչափով։

Այս անգամ Լիլիթը հանրայնացրել է մի արխիվային հոլովակ դստեր մասնակցությամբ, որը բավականին զվարճալի է։ Հոլովակը նկարահանվել է 2019 թվականին։

Ընտանեկան հոլովակում Լիլիթի դուստրը՝ Անդրեան, տատիկի տանն է և չիմանալով, որ տատիկի հետ ունեցած զրույցը տեսանկարահանվում է, տատիկի հետ զրույցում ասում է, որ չի ցանկանում գնալ տուն, քանի որ տատիկի տանն ավելի լավ է և որ իրենց տանը հայրը իրեն ծեծում է։

Իսկ տատիկի այն հարցին, թե ինչո՞վ է հայրիկը իրեն ծեծում, Անդրեան պատասխանում է՝ փայտով։

Իհարկե, տատիկը լուրջ չի վերաբերվում թոռնուհու նման խոստովնաությանը, քանի որ լավ է հասկանում, որ նա այդպես է ասում, որպեսզի ուղղակի մնա տատիկի հետ։ Վարը կցված տեսանյութում այս մասին կարող եք իմանալ մանրամասն։

Понравилась статья? Поделиться с друзьями: