Պայմանագիրը իրավական տրամաբանությունից դուրս է ամբողջովին

Վերլուծաբան Հակոբ Բադալյանի և սահմանադրական իրավունքի մասնագետ Արտաշես Խալաթյանը հարցազրույց են տվել Նվեր Մնացականյանին։ Ըստ Արտաշեսի սա նման է Կիպրոսի օկուպացիային։ Կարելի է ասել սա անսպասելի հանգուցալուծում է։ Հակոբ Բադալյանը ասում է որոշակիորեն կանխատեսելի էր, քանզի նկատվում էին տրամադությունների անկումներ, հետո վերելքներ, որոնք բնական է հարցեր էին առաջացնում։

Նույնիսկ մտածվում էր տակտիկական քայլ էր։ Ընդհանրապես պոլիտիկական զարգացումների ընթացքում, հասկանալի էր,որ կռիվը անխուսափելի էր։ Քովիդը դեստրուկտիվ դարձրեց ամենը, այդ թվում նաև այս հակամարտությունը։ Կռիվը անսպասելի չէր, զուտ ժամկետային գուցե։

Իրենք դա պատահաբար չէին ընտրել, այն պահը երբ ընտրություններ էին ԱՄՆ-ում, Ռուսաստանն էլ ՝ Նավալնի, Բելառուս և այլ խնդիրներ։ Ըստ Արտաշեսի պայմանագիրը իրավական տրամաբանությունից դուրս է ամբողջովին։

ՄԻՆՍԿ-ի խումբը պասիվ է քանզի մտածում է դա Ռուսաստանի խնդիրն է ու նա պիտի հարցեր լուծի Թուրքերի հետ։ Սա դե ֆակտո ռուս-թուրքական համաձայնագիր է։

Понравилась статья? Поделиться с друзьями: