Չֆոտոշոփած, մի քիչ խռիվ մազերով ու լիքը կնճիռներով, ակոսված ճակատագրով ու առանց խմբագրության՝ սա եմ ես․․․

Նազենի Հովհաննիսյանը սոցտիրույթում հերթական հրապարակումն է կատարել, որտեղ ներկայացել է անկեղծ և այնպիսին, ինչպիսին կա իրականում՝ առանց ֆիլտրերի, ինչպես ընդունված է  շատերի մոտ և ինչպես օգտվում են գրեթե բոլորը։

Ներկայացված անկեղծ լուսնկարներին կից Նազենին գրել է․ «Չֆոտոշոփած… մի քիչ խռիվ մազերով ու լիքը կնճիռներով, ակոսված ճակատագրով ու առանց խմբագրության՝ սա եմ ես:

Ճակատագրիս քամիները հեծնած…Կնոջ ամենաքաղցր ու ազատ տարիքն էն է, երբ վաղուց արդեն և ոչ ոքի ոչինչ չունես ապացուցելու…

Երբ մժղուկի պես քո անվան շուրջ աղմկողներին իսկապես չես էլ տեսնում էլ ուր մնաց «նկատես»։ Երբ հիանալի ես քեզ զգում, ամենաերիտասարդից մինչև տարեց ՀԵՏԱՔՐՔԻՐ անհատի հետ շփվելուց,

երբ սովորականության մեջ մի աշխարհ արտասովոր բան ես գտնում ու երբ էնքան հաշտ ես մարմնիդ բոլոր թուլացող մկանների հետ, որովհետև գործում են կարևորագույն 3- ը՝ ԱՌԱՎԵԼ քան երբևէ՝  ուղեղդ, ՍԻՐՏԴ, ու կամքդ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: