Չնայած իր ձեռքբերումներին նա երջանիկ չէր

Մերիլին Մոնրո 21-րդ դարում դեռ շարունակում է մեծ ազդեցություն ունենալ նորաձևության աշխարհի վրա: Չնայած իր ձեռքբերումներին նա երջանիկ չէր :Մեր ցուցակում մենք հավաքել ենք փաստեր, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ հասկանալ, թե ինչպիսին է  եղել Մերիլին Մոնրոն:

Մերիլինի մանկությունը հիմնականում անցկացվել էր մանկատներում և խնամակալների տներում, քանի որ մայրը հոգեբուժարանում էր: Դեռահասության տարիքում նա ապրում էր իր մայրիկի ընկերուհու՝ Գրեյս Մակքիի ընտանիքում: Սակայն 16 տարեկանում նա ստիպված եղավ ամուսնանալ, քանի որ Մակքին այլևս չէր կարող հոգ տանել նրա մասին և կարող էր հայտնվել մանկատանը:

Նրա առաջին ամուսինը, Ջեյմս Դոգերտին, պատմում էր, որ Մերիլինը այնքան էր սիրում կենդանիների, որ մի օր նա փորձել է տուն բերել կովի, որ անձրևից պաշտպանվի:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նա աշխատել է Կալիֆոռնիայի «Radioplane» գործարանում, որը պատկանում է դերասան Ռեժինալդ Դեննիին, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել է ֆոտոլրագրողների կողմից:

1940-ականների վերջին Մերիլինը Հոլիվուդում մի սենյակը կիսում էր  դերասանուհի Շելլի Ուինթերսի հետ: Մի անգամ Շելլին տանից դուրս գալուց խնդրել էր, որ Մերիլինը ճաշի համար լվանա հազարի թերթիկները: Երբ տուն վերադարձավ տեսավ, որ Մերիլինը խոզանակով և օճառի ջրի մեջ էր լվանում հազարի թերթիկները:

Գուցե ոչ բոլորը գիտեն, որ նրա անունը Մերիլին Մոնրոն չէր, դա նրա բեմական անունն է: Փետրվարի 23-ին, 1956 թ. Նյու Յորքի քաղաքային դատարանից նա ստացել է պաշտոնական թույլտվություն անունը փոխելու համար՝  Նորմա Ժան Մորտենսոնից Մերիլին Մոնրոի:

Քիչ մարդ գիտի, որ Մոնրոն կակազում էր: Սակայն նա բավականին հեշտությամբ թաքցրել է այդ շնորհիվ ստուդիայի վոկալի ուսուցիչներից ստացված դասերի:

Ըստ լուրերի, Արթուր Միլլերի հետ ամուսնության ընթացքում, նա հղի է եղել երկու անգամ, 1957 թ. հուլիսին եւ 1958 թ. նոյեմբերին, սակայն երկու դեպքերն էլ ավարտվել են անհաջողությամբ:

1973-ին, Էլթոն Ջոնը հրապարակել է երգ ի պատիվ Մոնրոյի, որը կոչվում էր  «Candle in the Wind»: Սակայն 1997 թ. Էլթոն Ջոնը այդ երգը փոփոխել է նոր տեքստով և նվիրել արքայադուստր Դիանայի հիշատակին:

Մերիլինը լավ կրթված չէր և նույնիսկ չէր ավարտել ավագ դպրոցը: Օրինակ, երբ նա առաջին անգամ թողեց ինքնագիր, ինչպես Մերիլին Մոնրո, ստիպված էր հարցնել, թե ինչպես է գրվում իր սեփական անունը:

Այնուամենայնիվ, նրա անձնական գրադարանում շուրջ չորս հարյուր գրքեր էին արվեստի, պատմության, հոգեբանության, փիլիսոփայության, գրականության և կրոնի, պոեզիայի և այգեգործության մասին: 1999 թ.-ին աճուրդում վաճառված հատորների ծայրերում եղել են, նրա ձեռքով կատարված, բազմաթիվ մատիտով արված նշաններ:

Понравилась статья? Поделиться с друзьями: