Չինաստանում կայանալիք «Միսիս Երկրագունդ» մրցույթում Զառա Գեմիլյանը կներկայացնի Հայաստանը

«Միսիս Կալիֆոռնիա Երկրագունդ» մրցույթի հաղթող հայազգի Զառա Գեմիլյանը «Միսիս Հյուսիսային Ամերիկա Երկրագունդ» մրցույթում արժանացել է երկրորդ տեղին՝ դառնալով «Վիցե Միսս»։ Բացի այդ, աղջիկն արժանացել է «Միսիս Հայաստան» տիտղոսին։ Այդպիսով նրան հնարավորություն է ընձեռվել նոյեմբերին Չինաստանում ներկայացնել Հայաստանը, որտեղ տեղի կունենա «Միսիս Երկրագունդ» մրցույթը։

Զառայի խոսքով՝ մրցույթը մի քանի փուլից է բաղկացած եղել։ Առաջին փուլում մասնակիցները ներկայացել են և պատմել իրենց մասին՝ հնարավորություն ընձեռելով ժյուրիին պատկերացում կազմել մասնակիցների վերաբերյալ առանձին-առանձին։ Հաջորդ երկու փուլերում աղջիկներն ի ցույց են դրել իրենց գեղեցկությունը՝ ժյուրիի անդամներին ներկայանալով նախ լողազգեստով, ապա երեկոյան զգեստով։

Գեմիլյանը հպարտությամբ նշել է, որ կրել է հայազգի դիզայներ Aniko Fashion-ի հեղինակած զգեստը։

Զառան ընդգծել է, որ ուրախ է և հպարտ Հայաստանը Չինաստանում ներկայացնելու ընձեռված հնարավորության համար։

Զառան ասել է նաև, որ մրցակցությունը բարդ է եղել, քանի որ բոլոր մասնակիցները գեղեցիկ էին։ Աղջիկը գնահատել է նաև նրանց ներքին գեղեցկությունը։

Ինչ վերաբերում է մրցույթին, ապա աղջիկները շատ ժամանակ են հատկացրել փորձերին։Հավելենք նաև, որ հունիսի 18-ին Զառա Գեմիլյանը ժամանել է Հայաստան։

Понравилась статья? Поделиться с друзьями: