Չինաստանից եկած արկղերի հուզիչ և խորհրդնշական գրությունը. Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռն է, և ավելի երկար, քան Յանցզի գետը. Ահա թե ինչպիսին է լինում իրական դիվանագիտությունն ու եղբայրական հարաբերությունները

Ինչպես արդենիսկ հայտարարվել է, այսօր օդանավով Հայաստան է մուտք գործել ներկա պահին խիստ անհրաժեշտ բուժսարքավորումների և բուժպարագաների բավականին մեծ խմբաքանակ, որը հայ-չինական դիվանագիտական բանակցությունների հաջողված արդյունք է համարվում: Իսկ դրամական միջոցները տրամադրվել են երկուստեք:

Այս ամենի մեջ հատկանշական է Չինաստանից ուղարկված արկղերի վրայի խորհրդանշական և անչափ հուզիչ գրառումը: Այնտեղ հայերիս համար շատ գեղեցիկ ու հարազատ միտք է արտահայտված:

Արկղերի վրա գրված է. Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռն է, և ավելի երկար, քան Յանցզի գետը: Չինաստանի կողմից իրենց համար կարևոր և սրբազան համարվող Յանցզի գետի կողքին մեր պատմական Արարատ լեռան հիշատակումը դիվանագիտական շատ նուրբ քայլ է, որը վկայում է չինական եղբայրական վերաբերմունքի մասին:

Գրության վերջում էլ սիմվոլիկ կերպով ներկայացված է Երևանի և Չունցինի փոխադարձ ջերմ ու սիրալիր վերաբերմունքը: Գրությունն ավարտվում է «Չունցին ❤️ Երևան» արտահայտությամբ:

Понравилась статья? Поделиться с друзьями: