Չեչենուհի «փախուստի դիմած հարսնացու»-ն մոր ներկայությամբ հարցազրույցի ժամանակ հերքել է լուրերն այն մասին, որ իրեն ցանկացել են ամուսնացնել՝ իր կամքին հակառակ

Զաիրա Սուգաիպովայի պատմության շուրջ ծավալված սկանդալը, որին մամուլում արդեն հասցրել են «փախուստի դիմած չեչենուհի հարսնացու» անվանել, աղմուկ է բարձրացրել դեռևս այս շաբաթվա սկզբին։ Այդ ժամանակ ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որ 20-ամյա աղջիկը տնից փախել է Մոսկվայի «Կիտեժ» ճգնաժամային կենտրոն, որովհետև չի ցանկացել, որ ծնողներն իրեն ամուսնացնեն մահմեդականի հետ։ Նշվում է, որ Զաիրան ցանկացել է փախուստի դիմել դեռևս այս գարնանը, քանի որ հոգնել է ծնողների վերահսկողությամբ ապրելուց, նրանց կողմից անդադար նվաստացվելուց և ծեծի ենթարվելուց, որոնց պատճառն այն է, որ աղջիկն, իբր, ոչ մահմեդական տղամարդու է սիրահարվել։

Արդեն YouTube-ում հրապարակվել է Սուգաիպովայի հետ առաջին հարցազրույցը, որը նա տվել է չեչենական «Գրոզնի» հեռուստաալիքին։ Դրանում Զաիրան հայտարարել է, որ հաղորդումներն այն մասին, թե ծնողներն իրեն ստիպել են ամուսնանալ, սուտ են։ Աղջիկը հաստատել է փախուստի իր փորձը, սակայն հստակեցրել, որ դա արել է սոցցանցերում խմբի ազդեցությամբ, որը նվիրված է Կովկասում ֆեմինիստականությանը։

«Ամուսնանալու համար փեսացու է անհրաժեշտ։ Ոչ ոք չկա և ոչ մի նախապատրաստություն չկա, ոչ մի հարսանիք չկա»,-հարցազրույցի ժամանակ հայտարարել է աղջիկը։

Սուգաիպովան նաև ասել է, որ հետո է գիտակցել իր սխալը և ծնողների մոտ է վերադարձել։ Նա նաև հերքել է հաղորդումներն այն մասին, որ ծնողներն իրեն հարկադրաբար են Չեչնիա տարել։ Զաիրայի մայրը՝ Մալիկան, որը ներկա էր հարցազրույցին, հաստատել է դստեր խոսքը։

«Փախուստի դիմած» հարսնացուի մասին առաջին տեղեկությունը հայտնվել է դեռևս այս շաբաթվա սկզբում։ Պատմությունը բարձրաձայնել է ակտիվիստուհի Դարյա Սերենկոն։ Հրապարակվել են նաև Զաիրայի հաղորդագրություններն այն մասին, որ ծնողների կողմից բռնության է ենթարկվում, ինչպես նաև այն, որ ծնողները ցանկանում են իրեն բռնի ուժով Չեչնիա տանել՝ իր կամքին հակառակ ամուսնացնելու համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: