«Չեմ պայքարել ամբողջ կյանքս, որ թողնեմ դուք 2 րոպեում քանդեք». Սուպեր Սաքոյի բարկացած գրառումը

Սուպեր Սաքոյի վերջին հաիրցազրույցից հետո նրա շուրջ քննարկումները և քննադատությունները կարծես չեն դադարում։

Ռեփերը քննադատվում է Կոմիտասի մասին սխալ տեղեկություն տարածելու մեջ։ Այս մասին  ռեփերն արդեն հայտարարություն տարածել է և նշել, որ միգուցե իրեն սխալ տեղեկություն է հասել և նման բան է ասել։ Սաքոն կարիք չի տեսնում դա այդքան շահարկել և քննարկել, քննադատել։

Սակայն քննարկումները դեռ շարունակվում են։ Օրերս էլ ռեփերը մի հրապարակում է կատարել, որտեղ նշել է, որ այսքան տարի ստեղծել է անուն և հարգանք և թույլ չի տա, որ մի քանի րոպեում այդ ամենը քանդեն որոշ մարդիկ։

Սուպեր Սաքոն մասնավորապես գրել է․ «Չեմ պայքարել ամբողջ կյանքս ու ստեղծել այն ինչ ունեմ, որ թողնեմ դուք երկու րոպեում քանդեք»։

Այս կերպ նա պատասխանել է հանրության կողմից ծավալված քննադատություններին։ Իսկ առավել մանրամասն այս ամենի մասին դիտեք վարը կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: