Չգիտես ինչու Ալեն Սիմոնյանը բուժվում է «նախկինների» մասնավոր «Նաիրի» բժշկական կենտրոնում․․․

Հաղորդավար Կարեն  Քոչարյանը սոցիալական իր հարթակում հաճախ է անդրադառնում ակտուալ թեմաների։ Նրա գրառումները հիմնականում քաղաքական բնույթ ունեն կամ գոնե՝ քաղաքական ենթատեքստ։

Այս անգամ հաղորդավարը գրել է Ալեն Սիմոնյանի մասին, նրա ստացած վնասվածքի մասին, որ վերջին օրերին բավականին շատ քննարկվեց հայ հասարակության կողմից։

Քոչարյանը նշում է, որ իր համար զարմանալի է, թե ինչու են ներկա իշխանավորները բուժօգնություն նախընտրում ստանալ նախկինների հիմնած բուժհաստատություններում՝ անտեսելով իրենց շահերը սպասարկող բուժհաստատությունները։ Եվ հավելել, որ անկախ ամեն բանից առողջութուն է մաղթում ԱԺ նախագահին։

Կարեն Քոչարյանը մասնավորապես գրել է․ «Հետաքրքիր նկատառումների շարքից․ չգիտես ինչու Ալեն Սիմոնյանը բուժվում է «նախկինների» մասնավոր «Նաիրի» բժշկական կենտրոնում, այլ ոչ թե «հեղափոխական, ժողովրդական» և պետական «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում» (Մասիվի հիվանդանոց):

ՀԳ Անկախ ամեն ինչից առողջություն եմ մաղթում…»։ Մենք նույնպես առողջություն ենք մաղթում Ալեն Սիմոնյանին։

Понравилась статья? Поделиться с друзьями: