ՈՒ ի վերջո ժողովուրդը կասի «մերժիր Նիկոլին»․ Սպարտակ Սեյրանյան

ՀՅԴ բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը խոսել է արմ-նյուզի եթերում։ Գործող իշխանությունը շեշտադրում անում է միայն համեմատություններում։ Նախկինների հետ համեմատելը իրենց «առավելությունն է»։ Առաջ թրենդային էր «թողեք աշխատենքը»,բայց հիմա դա էլ ժամանակավրեպ դարձավ։

Անցյալն էր վատ կամ լավ,թե ներկան,անընդհատ քննարկելով,ապագան չի գա։ Էս կառավարությունը մենակ նախկինների հետ է համեմատվում,իսկ կարելի է համեմատվել իրենց հետ հենց,օրինակ մի տարի առաջվա իրենց հետ։ Իրենց ասածն ու արածը հակասում է հենց իրենց։

Իրենք ուզում են միայնց անցյալի մեջ սխալներ գտնել,եթե անցյալը գնահատում ես,ուրեմն պետք է բազմակողմանի անես։ Գտնես նաև դրականները։ Դրանք հաստատ եղել են։ Դա պիտի արվի համապարփակ բացահայտման համար ու ոչ ինքնահաստատվելու։ Իսկ գուցե քո պրոբլեմը ոչ թե անցյալն է,այլ ներկայիդ կադրեր՞ը։

Անցյալի,ներկայի գնահատականը անհրաժեշտ է,բայց եթե օբյեկտիվ է։ Դա ֆունդամենտն է ապագայի։ Ապագայի հիմքը եթե չկա այն չի կառուցվի,իսկ իրենց մոտ դա չկա, ու հետևաբար կլինի երբ լինի իշխանափոխություն։ ՈՒ ի վերջո ժողովուրդը կասի «մերժիր Նիկոլին»։

Понравилась статья? Поделиться с друзьями: