Արման Ղարիբյանը գրում է․ «Որտեղի՞ց մեզ ռեսուրսներ հարցին բոլոր թեկնածուները միաբերան պատասխանում են՝ մեր սփյուռքը, սփյուռքից պիտի ներդրումներ լինեն, պիտի վերադառնան հայրենիք։ Կներեք՝ կոպիտ եմ գրելու։
Ուրեմն դուք անդադար քաքեք գործի մեջ, սփյուռքն էլ միշտ հասնի ձեր քաքոտ հետույքը մաքրելո՞ւ։ Որքան կարելի է մարդկանց շահագործել։ Պետությունն ի՞նչ է արել սփյուռքի համար, որ մի հատ էլ ակնկալում է օգնություն։
Տարբեր անհատներ գտել են իրենց պրոֆեսիոնալ միջավայրում, որտեղ մասնագետը գնահատվում է, իրենց աշխատանքի շնորհիվ կայացել են ու անդադար օգնել են Հայաստանին։ Բայց մեզ էլի քիչ է, էլի ենք ուզում, փող ուղարկեք մեզ, սփյո՜ւռք։ Ինչո՞ւ, որ իմանաք, թե գոյություն ունի Հայաստանի Հանրապետություն։ Ոչինչ որ ձեր ու մեր՝ հայաստանցիներիս փողերը մսխում են ապաշնորհ կառավարիչները, ոչինչ որ բոլոր ոլորտները տապալում են, դուք էլի ուղարկեք զուտ ձեր հոգու հանգստության համար։
Էս ուզվոր վիճակը ե՞րբ է ավարտվելու։ Ի վերջո, եթե չենք կարողանում պետություն պահել, եկեք դռները փակենք ու դառնանք գաղթականներ՝ աշխարհով մեկ։ Այսքան անազնիվ ու անարժանապատիվ կյանքի նպատակը ո՞րն է։ Ինքներս մեզ ենք խաբո՞ւմ»։