Ուրախալի լուր․ Ադրբեջանում գտնվող 15 գերիներ վերադառնում են հայրենիք․ բացառիկ լուսանկար և այլ ուշագրավ մանրամասներ

Վարչապետի ներկայիս պաշտոնակատարն քիչ առաջ իր սոցհարթակում տեղեկություն է հանրայնացրել այն մասին, որ Ադրբեջանից հայրենիք են վերադառնում մեր քաղաքացիներից տասնհինգը։ Նա նաև լուսանկարներ է տեղադրել ինքնաթիռից՝ գրելով․ «Մեր տասնհինգ եղբայրները վերադառնում են»։

Ն․ Փաշինյանը նաև խոստացել է ավելի ուշ իրազեկել որոշակի մանրամասների մասին, թե ինչպես է դա հնարավոր եղել կազմակերպել։ Ադրբեջանական մեդիայում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ գերիների վերադարձման համար միջնորդ է եղել Վրաստանի վարչապետը։

Ադրբեջանական արտգործնախարարությունը տեղեկություն է նաև հանրայնացրել այն մասին, որ տասնհինգ տղաների դիմաց հայկական կողմն իրենց է փոխանցել Աղդամի շրջանի ականապատված շրջանների քարտեզը։ Հայտնի է, որ գերիների փոխանակումը տեղի է ունեցել վրաց-ադրբեջանական սահմանին։

Սոֆյա Հովսեփյանը ևս գրառում է արել այս թեմայով՝ գրելով, որ վերադարձող տղաների մեջ են մի քանի օր առաջ Վարդենիսից ադրբեջանական կողմ տարված տարված վեց տղաներից հինգը։

Понравилась статья? Поделиться с друзьями: