Ուտեմ քեզ… Լիլի Մորտոն՝ ամուսնու որդու վերջին զանգին է գնացել ու մայրիկի պես ոգևորել նրան

Երկու օր առաջ Հանրապետության դպրոցներում հնչեց վերջին զանգը։ Աշակերտները կյանքի նոր փուլ մտան։ Շատ հայտնիներ իրենց զավակների, հարազատների վերջին զանգի արարողություններին ներկա գտնվեցին, շնորհավորանքներ և մաղթանքներ հղեցին բոլորի շրջանավարտներին։

Ուշագրավ է եղել Լիլի Մորտոյի Վերջին զանգի վերաբերյալ հրապարկումները։ Նա ներկա է գտնվել ամուսնու որդու վերջին զանգի միջոցառմանը և ինչպես հուզվել, այնպես էլ ոգևորվել ու ոգևորել ամուսնու որդուն։

Լիլին մայրիկի պես հիանում էր տղայով։ Երգչուհի, դերասանուհի Լիլիի հրապարկումներում կարելի լսել նրա ոգևորիչ խոսքերը՝ ուտեմ մռուտդ, ապրես դու, իմ սիմպո և այլն։

Տղան, ինչ խոսք, լավ տրամադրություն ուներ և հրաշալի էր կատարում իրեն բաժին հասած դերերն ու խոսքերը։ Լիլին մի քանի հրապարակումներ է կատարել, մաղթանքներ և սրտի ջերմագին խոսքեր հղել ամուսնու որդուն։

Լիլիի հրապարակումներն այս մասին  և նրանց ընտանեկան մի քանի այլ հրապարակումներ կարող եք դիտել վարը կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!