Ուշադրություն.նոր չվերթ՝ հունիսի 10-ին

ՀՀ ԱԳՆ-ն դարձյալ լավ լուր ունի հայտնելու: Այս անգամ թռիչք է նախատեսվում Կրասնոդարի մեր հայրենակիցերի համար, ովքեր հունիսի 10-ին ժամը 10.30-ին քաղաքի միջազգային օդանավակայանից կարող են թռչել Երևան:

ԱԳն պաշտոնական կայքում մանրամասն նշված են տեղեկություններ տոմս ձեռք բերելու մասին: Ավիատոմսի արժեքն այս անգամ 9800 ռուսական ռուբլի է : Ուղևորը կրկին հնարավորություն ունի իր հետ վերցնելու մեկ՝ մեծ  (23 կգ), և մեկ ձեռքի ուղեբեռ (8 կգ):

Մինչև երկու տարեկան երեխաների թռիչքն անվճար է: ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունը տեղեկացնում է , որ ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ ևս ուղևորները Հայաստան հասնելուն պես ստիպված են լինելու ինքնամեկուսանալ: Նրանք հենց օդանավակայանից ավտոբուսով կտեղափոխվեն այն վայրեր, որտեղ պետք է կազմակերպվի իրենց ինքնամեկուսացումը:

Եվ ինչպես բոլոր դեպքերում, այս անգամ ևս ինքնամեկուսացման ողջ ընթացքում մեր հայրենակիցները լինելու են խիստ հսկողության տակ, նրանք չեն կարող խախտել նախապես հայտարարված կանոնները, հակառակ դեպքում օրենքը սահմանում է պատիժ՝ կախված խախտման արդյունքում այլ անձանց հասցրած վնասից՝ այն կարող է լինել նույնիսկ ազատազրկման տեսքով:

Понравилась статья? Поделиться с друзьями: