Ուշադրություն. Նախարար Արսեն Թորոսյանը խիստ կարևոր հայտարարություն է տարածել

Արսեն Թորոսյանը, որ երեկոյան ոլորտի մասնագետների ու փորձագետների հետ քննարկում էր ունեցել իրավիճակային սրվածության հետ կապված, դրանից հետո հանդես է եկել հույժ կարևոր հայտարարությամբ: Նա իր խնդրանքն ու կոչն է ուղղել բոլոր գործընկերներին, բուժաշխատողներին, բժշկական ոլորտի մասնագետներին:

Նախարարը խնդրել է նրանց, ովքեր դեռ չեն միացել իրենց թագավարակային ախտի դեմ պայքարելու կարևոր գործին, միանան իրենց, քանի որ այս պահին նրանց բոլորի ռեսուրսներն ու օգնությունը խիստ անհրաժեշտ է:

Նախարարը նշել է, որ մասնավորապես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների կարիք այս պահին ունեն վիրուսակիր քաղաքացիները: Նախարարը նշել է, որ ավել քան երեք հարյուր հիսուն քաղաքացիներ ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում և այդ մասնագետների կարիքը շատ է զգացվում:

Նախարարը կոնտակտային տվյալներ է հրապարակել, որոնց միջոցով կարելի է կապ հաստատել իրենց հետ: Նա էլետրոնային հասցե և հեռախոսահամարներ է հրապարակել՝ գրելով, որ դիմեն [email protected] հասցեով կամ զանգահարեն 091190875, 060808003 (ներքին` 3101 կամ 3102) համարներով։

Понравилась статья? Поделиться с друзьями: