Ուշադրություն. հունիսի 7-ին երկար սպասված չվերթ՝ ընդամենը 99 նստատեղով

Չարտերային չվերթները մեր հայրենակիցների միակ հույսն են դարձել այս օրերին, նրանք ուշիուշով հետևում են ավիաընկերությունների պաշտոնական հայտարարություններին, հարկ եղած դեպքում հերթագրվում ՝ բաց չթողնելու համար եզակի հնարավորությունը հարազատին հասնելու:

Եվ ահա ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկանում ենք հունիսի 7-ի նոր կազմակերպվող չվերթի մասին ՝Կիև-Երևան ուղղությամբ, մեկ ուղղության համար ուղևորը պետք է վճարի 189 Եվրո:

ՎԵրադարձողների համար կանոնները նույնն են . ստորագրվում է ծանուցագիր այն  մասին, որ Հայաստան հասնելուն պես ուղևորը պետք է ինքնամեկուսանա: Այս չվերթով Հայաստան կարող է վերադառնալ ընդամենը 99 ուղևոր, արդեն 89-ը ուղևոր հացրել է հերթագրվել, սակայն կարող են լինել նաև հրաժարվողներ, ուստի ցանկացողներն հորդորվում է շտապել հաշվառվել, հերթագրվել Ուկրաինայում ՀՀ դեսպանությունում: Տոմսերի համար կարող են վճարել մեկնելուց առաջ:

Տոմսի վերոնշյալ արժեքը ներառում է 23 կգ ուղեբեռ, ձեռքի պայուսակը կարող է կշռել  մինչև յոթ կիլոգրամ: ԱԳՆ-ն հույս է հայտնում հետագա լրացուցիչ չվերթների կազմակերպման վերաբերյալ, իսկ մեր հայրենակիցները կարող են տեղեկանալ այդ մասին նախարարության պաշտոնական էջերից:

Понравилась статья? Поделиться с друзьями: