Ուշադրություն․ պարետը նոր որոշումներ է ստորագրել

Պարետ Տիգրան Ավինյանն անչափ կարևոր հայտարարություն է արել՝ նշելով՝ այսօր նոր որոշում է ստորագրել, որի համափայն մի շարք գործողություններ կսկսեն թույլատրելի լինել։ Այսուհետ, կարելի է ապրելու, ինքնամեկուսանալու կամ աշխատավայրի տարածքից ոչ հեռու, քան 500 մետրն է, իսկ գյուղերի դեպքում՝ 1 կմ-ն, գնալ առևտրային վայրեր ու օբյեկտներ։

Այսուհետ կթույլատրվի նաև բնակվելու վայրից 1 կմ-ից ոչ հեռու ֆիզվարժություններ ու հեծանվավարություն իրականացնել։ Կթույլատրվի նաև 1 կմ-ից ոչ հեռու զբոսնելը, բայց երկու փահասից ոչ ավել անձով կամ ընտանիքի անդամներով։

Կարևոր է թուլացված սահմանափակումների դեպքում չմոռանալ պահպանել սոցհեռավորությունը, հետևել անվտանգության կանոններին՝ չմոռանալով՝ եթե անգամ դուք վարակված չեք, կարող եք վարակակիր լինել ու ախտը փոխանցել այն մարդկանց, ովքեր ռիսկային խմբում են՝ տարեցներն ու քրոնիկ հիվանդները։ Նրանց համար կորոնավիրուսյան ախտը մահացու կարող է լինել։

Չպետք է մոռանալ այս ընթացքում ունենալ տեղաշարժման թերթիկ ու անձի հաստատումն ապահովող փաստաթուղթ։

Понравилась статья? Поделиться с друзьями: