Ուշադրություն՝ բոլոր դիմորդներին․ Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կարևոր տեսանյութ է հրապարակել՝ հատուկ դիմորդների համար։ Ինչպես հայտնի է՝ կորոնավիրուսյան ախտի համավարակային արհավիրքով պայմանավորված այս տարի դիմորդներն ընդամենը մեկ քննություն են հանձնելու՝ ընդունվելու համար իրենց նախընտրած բուհը։

Հարությունյանը տեսահոլովակի ձևաչափով հրապարակել է անչափ կարևոր տեղեկությունները, որոնք հարկ է նայել յուրաքանչյուր դիմորդին։ Եթե հետևել բոլոր քայլերին, անպայման ամեն ինչ կստացվի։ Տեսանյութում մանրակրկտորեն բացատրվում է՝ ինչն ինչից հետո ու ինչպես է պետք անել, գրանցման բոլոր քայլերը նշված են։

Հետևելով քայլերին՝ առանց որևէ խնդրի հնարավոր կլինի հայտը լրացնել ու մասնակցել ընդունելությանը։ Բոլոր մանրամասները զետեղված են կայքում։

Սա հիանալի հնարավորություն է յուրաքանչյուր դիմորդի համար՝ գտնելու իր տեղն ուսման մեջ՝ համալրելով բուհերից մեկի ուսանողական կազմը։ Դե ինչ, ի գործ, սիրելի դիմորդներ։ Հաջողություն բոլորիդ ու հաջող ընդունելություն ձեր ցանկացած բուհը՝ ձեր նախընտրած մասնագիտությամբ։

‼️Դիմորդ 2020-ի ուղեցույցը✅Հարգելի դիմորդ, սույն ուղեցույցը կարևոր է բուհերի ընդունելության հայտերը ճիշտ ներկայացնելու համար: Վստահ եմ, որ հետևելով այս քայլերին՝ հեշտությամբ ու առանց խնդրի կարող եք լրացնել Ձեր հայտը և մասնակցել ընդունելությանը:👍Հաջողություն եմ մաղթում բոլորին:

Опубликовано Arayik Harutyunyan Воскресенье, 24 мая 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!