Ում կտրամադրվի նոր տեսակի նպաստը

Սոցիալական աջակցությունն այս օրերին միակ եկամտի աղբյուրն է այն անձանց համար , ովքեր չեն աշխատում տարբեր պատճառներով. նրանցից ոմանք ի սկզբանե գործազուրկ են եղել, որոշները զրկվել են աշխատանքից հենց համավարակով պայմանավորված և ցավոք կան այնպիսի դեպքեր , երբ մարդն ուղղակի ի վիճակի չէ աշխատանքի վայր գնալ, որովհետև ինքնամեկուսացած է կամ մեկուսացված:

Եվ ահա պատգամավոր Նարեկ Զեյնալյանն առաջարկում է փոփոխել «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքը,իսկ փոփոխությունն ընդունվելու դեպքում վարձու աշխատողները , ովքեր մեկուսացվել կամ ինքնամեկուսացել են, կստանան դրամական աջակցություն:

Իհարկե կան բացառություններ, որոնցից մեկն էլ վերաբերում է այն կարգազանցներին, որոնք խախտել են ինքնամեկուսացման  նախանշված կանոնները:  Օրենքի փոփոխությունը չի վերաբերի նաև այն քաղաքացիներին, ովքեր ինքամեկուսացման ժամանակահատվածի համար գործատուից ստացել են վարձատրությունը:

Այս նախագծի ընդունման դեպքում ևս 20000 քաղաքացի քիչ թե շատ չափով կբարելավի ֆինանսական վատ դրությունը, իսկ օրենքի բացառող դրույթները ևս մի հնարավություն են անհնազանդ քաղաքացիների ուշադրությունը բևեռելու երկրում տիրող իրավիճակի հնարավոր աղետալի հետևանքների վրա:

Понравилась статья? Поделиться с друзьями: