Ուղեղումս հազար միտք ա, վախ, անհանգստություն․․․ Արևիկ Ուդումյանի գրառումը

Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանը հանրության շրջանում սիրված է։ Սոցհարթակներում հաղորդավարուհուն հետևում են հազարավոր օգտատերեր և սիրով հաղորդակից դառնում նրա կյանքի ուշագրավ մանրամասներին։

Ինքը հաղորդավարուհին սիրով է ցույց տալիս իր առօրյան, աշխատանքը, հանգիստը և ժամանցը։ Արևիկը երկու երեխաների մայրիկ է և ապրում է խիստ գրաֆիկով և չափազանց հագեցած օր է ունենում։

Նա փորձում է իր մեծ զբաղվածության հետ միասին գտնել ժամանակ, որն էլ տրամադրում է իր հետևորդներին։ Հաղորդավարուհին սոցտիրույթում առաջ է  քաշում այնպիսի հարցեր, որոնք ակտուալ են և հետաքրքրում են շատ մարդկանց։ Այդ թեմաների շուրջ համընդհանուր ուշագրավ քննարկումներ են ծավալվում։

Այս անգամ հաղորդավարուին հերթական գրառումն է կատարել, որտեղ խոսել է ծնողական, մայրական սրտին հուզող հարցերի մասին։ Նա նշել է, որ վախեր ունի, սակայն չի մանրամասնել, թե ինչ վախեր ու անհանգստություններ են դրանք։

Արևիկը մասնավորապես գրել է․ «Ուղեղումս հազար միտք ա, վախ, անհանգստություն: էն որ ինքդ քեզ ուզում ես ասել` ստոպ, հանգստացի: Մամայական օրագրից»:

Понравилась статья? Поделиться с друзьями: