Ուկրաինայում ձերբակալել են «Դոնեցկի Սամվել»-ին՝ տեսանյութ

Ուկրաինայի Պոլտավայի մարզում իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են էթնիկ հանցավոր խմբավորման անդամներին եւ նրանց «ղեկավարին», ծնունդով Վրաստանից Սամվել Մարտիրոսյանին, որը հայտնի է որպես «Դոնեցկի Սամվել»:

«Խմբավորման առաջնորդը Ինտերպոլի կողմից հետախուզվում էր Հայաստանում դիտավորությամբ սպանություն կատարելու համար։ Ուկրաինայում 1990 — ականներին նա գլխավորում էր քրեական խմբավորումը Դոնեցկի մարզում, ավելի ուշ այդ ազդեցությունը տարածվեց Զապորոժյեի եւ Պոլտավայի մարզերի տարածքում»,-հաղորդում է Ուկրաինայի Ազգային ոստիկանության մամուլի ծառայությունը:

Հանցավոր կազմակերպության անդամները ՝ 60-ամյա Սամվելը, նրա 58-ամյա գործընկերը եւ երկու համախոհները, մեղադրվում են ռեկետի, մարդկանց առեւանգման, զենքի առեւտրի եւ այլ ծանր հանցագործությունների մեջ:

Նշվում է նաև, որ Հայաստանի իրավապահ մարմինները տեղեկացված են այդ ձերբակալության մասին ՝ Ուկրաինայի տարածքում հետաքննություն իրականացնելու համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: