Ու՞մ դիմաքանդակներն են քանդակվել Ռաշմոր լեռան վրա և ինչու

ԱՄՆ-ի 4 նախագահների դիմաքանդակները ոչ ոքի համար նորություն չեն։ Դրանք առնվազն մեկ անգամ լուսանկարով տեսել ենք։ Այժմ տեսնենք, թե որ նախագահների դեմքն է պատկերված ժայռին և ինչու։

ԱՄՆ-ում Ռաշմոր լեռան վրա քանդակած են 4 նախագահների՝ Ջորջ Վաշինգտոնի, Թոմաս Ջեֆերսոնի, Թեոդոր Ռուզվելտի և Աբրահամ Լինքոլնի հսկայական դիմաքանդակները։ Ուստի Դակոտա նահանգի Քիսթոմ քաղաքում գտնվող լեռն ազգային հուշարձան է համարվում։

Մինչև երկրի գաղութացումը՝ տեղի հնդկացիները լեռն անվանել են «Վեց նախահայրեր»։ Սակայն 1939-ին այն անվանափոխվեց՝ ի պատիվ Չարլզ Ռաշմորի։ Նա ժամանակին հայտնի ամերիկացի գործարարներից էր, որը 1885-ին առաջինը դեպի լեռ արշավախումբ կազմակերպեց։

Իսկ Հարավային Դակոտայում զբոսաշրջության զարգացման նպատակով, պատմաբան Դոան Ռոբինսոնի մտահաղացմամբ կերտվեց հուշարձանը։ Նշված 4 նախագահներն ասոցացվում են ԱՄՆ-ի պատմության առաջին 150 տարիների, ինչպես նաև հանրապետական ոգու հետ։

Նրանցից Ջորջ Վաշինգտոնի շնորհիվ է երկրում տարածվել ժողովրդավարությունը։ Թոմաս Ջեֆերսոնը ստեղծել է ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը։ Փոքր չէ նաև Աբրահամ Լինքոլնի վաստակը երկրի պատմության մեջ․ նա վերացրել է ստրկատիրական կարգերը։ Իսկ հայտնի Պանամայի ջրանցքը կառուցվել է հենց Թեոդոր Ռուզվելթի ջանքերով։

Понравилась статья? Поделиться с друзьями: