Որբացած փիղը քնել է մարդու ծնկների վրա, եւ դա շատ հուզիչ է՝ տեսանյութ

Թաիլանդում հուզիչ դեպք է տեղի ունեցել, որը վկաները հասցրել են նկարահանել։

Չաբակո փիղը մերժվեց հոտի առաջնորդների կողմից եւ վերադարձավ իր խնամակալին: Թվում է, թե իր փրկարարի ոտքերի մոտ փոքրիկը ներողություն է խնդրում, որ մի անգամ փորձել է գնալ վայրի բնություն։

Տեսանյութը, որին հնարավոր չէ անտարբեր մնալ, արագ տարածվել է համացանցում եւ մեծ թվով դիտումներ է հավաքել:

Տեսանյութում որբացած փղիկը մոտենում է խնամակալներից մեկին, իջնում է կողքի եւ նրբորեն գլուխը դնում իրեն փրկած մարդու ծնկներին:

Թաիլանդի փրկարար ծառայությունը փղի ձագին է հայտնաբերել այս տարվա ապրիլին Բուենգ կանում: Հինգ ամսվա ընթացքում Չաբակոյին խնամում էին մասնագետները, իսկ հետո նրան վայրի բնություն էին թողնում դեպի ցեղակիցներ։ Ցավոք, հոտի չափահաս կենդանիները չի ընդունել նոր անդամին եւ որբը արտաքսվել է:

Փոքրիկը ստիպված վերադարձել է հարազատ «մարդկային ծնողների» մոտ, որոնք հոգ են տարել նրա մասին և շրջապատել սիրով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!