Ովքեր են վարչապետի հետ շփված հնարավոր վիրուսակիրները

Վարչապետ Փաշինյանի ուղիղ կապերին սպասող մեր ազգաբնակչությունն ամեն օր ակնկալում էր մի լավ լուր՝ դրական տեղաշարժերի մասին, ուստի վարչապետի և Առողջապահության նախարարի ֆեյսբուքյան էջում հրապարակված ոչ մի նորություն հանրությունը բաց չի թողնում և ցուցումների և նորությունների պաշտոնական մասը հանրությունը հենց այդ աղբյուրներից է ստանում:

Վարչապետի հերթական եթերում տխուր իրողության մասին իմացանք. Փաշինյանն ու իր ընտանիքը մեկուսացած են. վարակվել են Կորոնավիրուսով:

Փաշինյանն իր եթերում նշեց, որ քանի որ ինքը պահպանել է հնարավոր բոլոր կանոնները, վիրուսն իրենից հավանաբար չի փոխանցվել կամ շատ քիչ մարդկանց է փոխանցվել, մինչդեռ Ազգային Ժողովի նիստում արդեն քննարկվում է հնարավոր վարակակիրների մասին:

Պարզվում է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վարչապետից թուղթ է վերցրել, իսկ Էդմոն Մարուքյանը սուրճ է խմել վարչապետի հետ: Ինչպես Ուլիխանյանը նշեց նիստի ընթացքում, վստահաբար իրենցից շատերը շփում ունեցել են Փաշինյանի հետ ինքն անհանգստացած է , թե ինչ է լինելու հիմնարկի վերջը: Աժ նախագահ Արարատ Միրզոյանը խոստացավ մի անգամ էլ պատասխանել նրա հարցին՝ առիթի դեպքում։

Понравилась статья? Поделиться с друзьями: