Ովքե՞ր կարող են օգտվել աջակցության 13-րդ միջոցառումից․ մանրամասներ

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մի շարք հարցերի մեջ քննարկվել է նաև կորանավիրուսյան հարվածները մեղմացնող աջակցության 13-րդ միջոցառումը, որն ընդունվել է կառավարության կողմից։

Այն միտված է սոցխնդիրներ ունեցող անապահով ընտանիքներին աջակցելուն։ Օժանդակությւոն կստանան 2020-ի ապրիլի դրությամբ ընտանեկան և սոցնպաստի իրավունք ունեցող 85 հազար ընտանիք։

13-րդ միջոցառմամբ գումար կստանան յուրաքանչյուր ընտանիք՝ իրեն տրամադրվող նպաստի կեսի չափով, բայց պայմանով․ տրամադրված գումարի 70 տոկոսն ընտանիքը կանխիկ կստանա, իսկ 30 տոկոսը կփոխանցվի ընտանիքի էլ․ էներգիայի ծախսը մարելուն։

Եթե ընտանիքը բաժանորդ չէ էլ էներգիայի, ապա կստանա գումարը։ Եթե բաժանորդը պարտք ունի, ապա գումարով մարվում է պարտքը, եթե պարտք չունի՝ նստում հաշվին՝ որպես կանխավճար։ Ծրագրի իրականացման համար կծախսվի 1,2 միլիարդ դրամ։

Լրացումներ են կատարվում նաև այլ ծրագրերի շահառուների ցանկում՝ ավելի շատ մարդկանց ներգրավելու նպատակով։

Понравилась статья? Поделиться с друзьями: