Ոստիկանությունն օգնել է գող կնոջը՝ նրան բերման ենթարկելու փոխարեն

Դուք գողության կդիմե՞իք հանուն Ձեր քաղցած երեխաների։ Շատերը կասեն՝ ո՛չ, սակայն մի շտապեք կտրուկ լինել, չէ՞ որ կյանքը չի խղճում ոչ ոքի։

Մեր հերոսուհին դիմեց այդ քայլին և ահա, թե ինչ ստացվեց։

Նախապես ասենք, որ այս պատմությունն իրական է եղել։ Այն տեղի է ունեցել Ամերիկայում, մթերային խանութում։

Ոստիկանության աշխատակիցները չեն շտապել խանութ ներխուժել։ Դա էլ օգնել է նրանց իմանալ կնոջ դրդապատճառները։

Կինը ոստիկաններին պատմել է իր երեք քաղցած երեխաների մասին, հանուն որոնց այդպիսի քայլի է դիմել։ Նա միայնակ է հոգ տանում երեխաների մասին՝ առանց ամուսնու։ Նա չէր կարող նստել ու լսել՝ ինչպես են իր երեխաները ուտելիք խնդրում։

Ոստիկանությունը պետք է մթերքները հետ խանութ տաներ, իսկ հանցագործին՝ տուգաներ։ Բայց նրանք խղճացին մորը, ով ծանր դրության մեջ էր։ Նրանք լավ հասկանում էին՝ ինչու է նա այդ քայլին դիմել։

Կնոջը բաց են թողնել, նա գնացել է տուն՝ իր երեխաների մոտ։

Երեկոյան ընտանիքին այցելել են ոստիկանները։ Նրանք կնոջը որոշակի գումար են տվելէ կրկին անգամ հանցագործության պատճառով նրա հետ չհանդիպելու համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: