Ոստիկանությունը ուշագրավ տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են առանց դիմակի քաղաքացիների տեղափոխող տրանսպորտային միջոցներն ուղեկցվում տուգանային հրապարակ

Ոստիկանական յութուբյան ալիքում հրապարակվել է տեսանյութ, որը նկարահանվել է այսօր: Տեսանյութը ներկայացնում է օրվա անցուդարձը: Նկարահնման հիմնական նպատակը քաղաքացիների կարգուկանոնին հեևելն է եղել:

Այստեղ տեղ են գտել կադրեր, որոնք ցույց են տալիս կարգապահ և անկարգապահ քաղաքացիների մոտեցումը տրանսպորտային միջոցներից օգտվելիս:

Երևում է, թե ինչպես են որոշ քաղաքացիներ այնուամենայնիվ կարողացել մտնել տրանսպորտային միջոց, ինչի պատճառով էլ ոստիկանությունը իջեցրել է նաև մյուս ուղևորներին ու տրանսպորտային միջոցը տեղափոխել տուգանային հրապարակ:

Կանգառներում մշտապես առկա են եղել ոստիկանական ուժեր, որոնք հսկել են ուղևորների մոտ պաշտպանիչ միջոցների պատշաճ առկայությունը և այն հանգամանքը, թե որքանով են նրանք պահում նախասահմանված կանոնները:

Ոստիկանական ուժերը հետևում և հորդորում են նաև, որ սպասարաններում, կանգառներում մարդկի անհրաժշետ ֆիզիկական հեռավորություն պահեն: Այսօրինակ խախտումներին հետևում են ոստիկանական ներկայացուցիչների հրահանգերն ու զգուշացումները:

Այս հսկողությունը շարունակվելու է մինչ ստեղծված իրավիճակի կայունացումը: Առավել մանրամասն՝ կցված տեսանյութում:

Понравилась статья? Поделиться с друзьями: