Ոսպով և բլղուրով անչափ հեշտ պատրաստվող աղցան, որը չափազանց օգտակար է

Աղցանների պատրաստոււն ու համտեսումը տարվա տաք եղանակին առավել հաճախակի բնույթ  է կրում։ Եվ գրեթե բոլորն էլ նախընտրում են աղցաններ, քան ծանր և դժվար պատրաստվող ուտեստներ՝ հատկապես տաք եղանակին։

Դե իսկ այդ պատճառով էլ ցանկանում ենք ներկայացնել անմահական մի աղցան, որը, հավատացեք, հաճախակի կցանկանաք պատրաստել, իսկ այդ աղցանի օգտակարության մասին նշելը ավելորդ է։

Այն պատարստելու համար նախապատրաստեք հետևյալը՝

Ոսպ — 2 բաժ․՝ եփած

Խոշոր բլղուր — 1 բաժ․՝ եռ․ ջրով թրջած

Մաղադանոս՝ կտրատած

Սոուսի համար՝

1 կիտրոնի հյութ

Քացախ — 4 ճ.գ.

Բուսայուղ — ½ բաժ․

Քիմիոն — 1 թ.գ.

Սև պղպեղ

Աղ

Իսկ այժ  պատրաստման մասին․ այն անչափ դյուրին պատրաստման ընթացք ունի։ Եվ այսպես, բլղուրը եռման ջրում թրջել, թողնել մնա 15֊20 ր։ Սոուսի համար խառնել սոուսի համար նախատեսված  բաղադրիչները։

Աղցանամանի մեջ խառնել ոսպը, բլղուրը, մաղադանոսը, ցողել այն սոուսով և  մատուցել կիտրոնով։ Բարի ախորժակ և բարի վայելում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!