Ոսպով աղցան, որը հարմար է նաև Պահքի շրջանում․ պատրաստեք և վայելեք

Քանի որ այս շրջանը պահքային է, սիրով ներկայացնում ենք հերթական պահքային աղցան։ Այն օգակար է, հագեցած սպիտակուցներով և այնպիսի վիտամիններով, որոնք խիստ անհրաժեշտ են Պահքի մեջ գտնվող անձանց համար։ Այն անվանում են՝ Ոսպով աղցան։ Կարծում ենք ավելորդ կլինի ոսպի օգտակարության մասին խոսել․ այն բոլորին է հայտնի։ Ոսպով աղցանը հարուստ է սպիտակուցներով և բջջանյութով։

Աղցանի պատրաստման համար առաջարկում ենք նախապատրաստել հետևյալ մթերքները՝

100 գ կանաչ ոսպ

1 գազար

Կես կապ կանաչ սոխ

Կես կապ համեմ

1 պճեղ սխտոր

Կիտրոնի հյութ

3 ճ/գ բուսայուղ

Աղ, սև և կարմիր պղպեղ

Ոսպը 2-3 ժամ թրջել սառը ջրով, քամել, լցնել մաքուր սառը ջուր և եփել։

Ավելացնել մյուս բաղադրիչները, միախառնել և մեր համեղ աղցանը պատրաստ է, կարող եք վայելել։

Նշենք, որ աղցանի բաղադրատոմսը պատկանում է Տաթևիկ Թորոսյանին։

Понравилась статья? Поделиться с друзьями: