Ոսկի, արծաթ, բրոնզ տոննարենով բերող և չբերող բոլոր մարզիկների մարզիչների խայտառակ աշխատավարձի մասին․․․

Անկասկած բոլորս ուրախացանք Եվրոպայի առաջնությանը հաղթանակ գրանցած մեր բոլոր հայ սպորտսմենների համար, դա մեծ հպարտություն էր, սակայն այս ամենի հակառակ տխուր կողմը ցույց է տվել Լևոն Բարսեղյանը։

Նա նշում է, որ Եվրոպայի առաջնությանն այսքան չեմպիոներ(տոննաներով ոսկի, արծաթ, բրոնզ բերած մարզիկներ) գրանցած մարզիկների և մարզիչների աշխատավարձի չափն ուղղակի խայտառակություն է։

Բարսեղյանը նշում է, որ Գյումրիում նրանց յուրաքանչյուր աշխատավարձը կազմում է ընդամենը 95.000 դրամ, որից նրանց բաժին է հասնում 74.500-ը․ մնացածը հարկեր են։ «Հենց բոլոր սակուրաները կտնկեք, կավարտեք, էս մարդկանց հուշարձան դրեք:

Երբ բացատրում եմ, թե ինչ է Հայաստանի անհամաչափ զարգացում, ահագին մարդ, մանավանդ պաշտոնյա, չեն հասկանում, հիմա տեսնես հասկացա՞ն․․․»,- ավարտել է գրառումը Լևոն Բարսեղյանը և հավելել, որ զայրանում է այս ամենից։

Հուսանք շատ բաներ առաջիկայում կվերանայվեն և քաղաքացին կգնահատվի արժանվույն։ Լևոն Բարսեղյանի գրառումն ահա այս մասին է։

Понравилась статья? Поделиться с друзьями: