«Ոնց ,որ թերթիկներ էիք բաժանում, այ, ըտենց դիմակներ բաժանե՛ք». քաղաքացին դիմում է վարչապետին. տեսանյութ

Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որտեղ քաղաքացին իր առաջարկն է ուղղում վարչապետին ու կառավարությանը: Նա նշում է , որ բոլորը մատնացույց են անում այն անձանց , ովքեր դիմակներ չեն կրում, այդ մասին լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակվում:

Մինչդեռ այդ լուսանկարներում հիմնականում տարեցներ  են: Քաղաքացին հիշեցնում է ,որ նախընտրական քարոզարշավին ամենուր և բոլորին տեղեկատվական թերթիկներ էին բաժանվում, բոլորն ունեին դրանցից:Բոլորն ունեին նաև հանրաքվեի մասին հաղորդող թերթիկներ, որոնք նույնիսկ գետնին էին թափված:

Քաղաքացին իր հռետորական հարցն է ուղղում կառավարությանը, թե ինչու նրանք նույն կերպ դիմակներ չեն բաժանում ժողովրդին, որովհետև ոչ բոլորն են ի ի վիճակի գնել դիմակներ: Վերջում նորից հավելում ՝  «Ոնց որ թերթիկներ էիք բաժանում դափոնով, այ, ըտենց դիմակներ բաժանե՛ք դափոնով, որ մարդիկ էլ կրեն»:

Նմանատիպ կոչերով շատերն են հանդես եկել, բոլորի պատճառաբանությունը ու բարձրաձայնելու առիթը մեկն է . իրենք ի վիճակի չեն գնել դիմակներ այն հաճախականությամբ, ինչ հաճախականությամբ այն պետք է փոխել:

📌 Էտ ինչի դիմակներ չեք բաժանում 🙄🙄

📌 Հարգարժա՛ն պարոն վարչապետ, էտ ինչի դիմակներ չեք բաժանում 🙄🙄

Опубликовано Ուղեղի մարզում Среда, 17 июня 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: