Ողբերգական պատահարի պատճառով կյանքից անժամանակ հեռացել է երիտասարդ դերասանը

Նախօրեին ողբերգական պատահար է տեղի ունեցել, որի պատճառով կյանքից անժամանակ հեռացել է աշխարհի հանրահայտ ու տաղանդավոր դերասաններից մեկը՝ Գասպար Ուլիելը։

Գասպարը ծնունդով Ֆրանսիայից է։ Նա օրերս իր հանգիստն անց է կացրել Սավոյում՝ վայելելով տեղի բնաշխարհը և լեռնադահուկային ընձեռված հնարավորությունները։

Գասպարը գտնվել է Լա-Ռոզիեր կոչվող լեռնադահուկային բնույթի հանգստավայրում։ Նա լեռնադահուկավազքի ժամանակ պատահաբար սայթաքել ու վայր է ընկել դահուկներից։

Մինչ փրկարարակն ուժերը և բժշկական անձնակազմը մոտեցել է ընկած դերասանին, նա արդեն գտնվել է անգիտակից վիճակում։ Գասպարին հիվանդանոց են տեղափոխել, սակայն կյանքն այդպես էլ փրկել չի հաջողվել։

 

Տեսնելով դերասանի անգիտակից վիճակը՝ նրան տեղափոխել են հայտնի Գրենեբոլի կոչվող հիվանդանոց։ Որպեսիզ ժամանակ կորցնելու պատճառով անդառնալի հետևանքներ չլինեն, Գասպարին ուղղաթիռով են փոխադրել։

Նշենք, որ Գասպարն ընդամենը երեսունյոթ տարեկան էր։ Նա իր երիտասարդ տարիքում հասցրել էր հանդես գալ բազմաթիվ ֆիլմերում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!