Ողբերգական ելքով խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ կա 3 զոհ և 4 վիրավոր․ մանրամասներ

Այսօր երեկոյան ժամը վեցից հետո ողբերգական ու խիստ ցավալի ելքով վթար է արձանագրվել Շիրակի մարզային ճանապարհահատվածում։ Չնայած ցավալի դեպքի հանգամանքները դեռևս գտնվում է ճշտումների փուլում, սակայն այնուամենայնիվ հայտնի է, որ Նիսան մակնիշի մեքենան կողաշրջվել է ու ութսուն մետրի չափ գլորվել դեպի ձորը։

Դեպքը Ջարդի ձոր կոչվող ճանապարհային հատվածում է եղել։ Մեքենայի մեջ ըստ նախնական տեղեկությունների եղել են յոթ քաղաքացի։ Նրանց մեջ նաև անչափահաս բալիկներ են եղել։ Քաղաքացիներից երկուսը մինչ պատկան մարմինների ներկայացուցիչների գալը մահացել, իսկ մեկն էլ հիվանդանոց փոխադրվելուց հետո է մահացել։

Մահացած երկու քաղաքացիները դուրս են ընկել մեքենայից ու գտնվել են մեքենայից դուրս։ Հիվանդանոցում մահացածը երեխա է եղել՝ տասներեք տարեկան աղջնակ։

Քաղաքացիներից մեկը ներկայումս վերակենդանացման բաժանմունքում է, մյուսին վիրահատում են, իսկ մյուս երկուսը հետազոտման փուլում են գտնվում։ Վթարի հետևանքով ծանր վիճակում հայտնված քաղաքացիներին Գյումրու հիվանդանոցային համալիր են փոխադրել։

Հայտնի է, որ քաղաքացիները վերադառնալիս են եղել Հարթաշենից։ Նրանք այցելել էին տեղի սուրբ Հովհաննես ուխտատեղի։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!