Ո՞ր հայ հայտնի երգիչն է բնակարան նվեր ստացել պետությունից և ինչո՞ւ

Մայիսի քսաներեքին Երևանի ավագանու հերթական նիստի ընթացքում մի շարք հարցեր են քննարկվել։

Օրակարգում ներառված է եղել երաժիշտներից մեկին բնակարան նվիրելու հարցը։ Եվ այսպես, քննարկվել է բնակարան նվիրել Ֆորշին։

Քանի որ երգիչը Երևանի կոլորիտային դեմքերից մեկն է, պատշաճ և լիովին արդարացված են համարել նրան բնակարան նվիրել՝ հատկապես, երբ վերջինս վարձակալության հիմունքներով է բնակվում։ Նիստի մասնակիցներից ոչ բոլորն են ողջունել այս գաղափարը և նույնիսկ հնչել է կարծիք այն մասին, որ երգչին արդեն բնակարան նվիրել են, սակայն պարզվել է, որ երգիչը պետության կողմից երբեք բնակարան չի ստացել։

Ավագանու անդամներից մեկն էլ նշել է՝ նրա մասնագիտութունը թույլ է տալիս, որպեսզի վերջինս ֆինանսական բարդ վիճակում չգտնվի և կարողանա իր համար բնակարան գնել, ինչպես անում են մյուս բոլոր երաժիշտները։

Այնուամենայնիվ , որոշումն ընդունվել է քառասուներկու կողմ, երկու դեմ և յոթ ձեռնպահ ձայներով։ Երգչին քաղաքային իշխանությունը անհատույց նվիրել է բնակարան։ Մանրամասները՝ տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: