Ո՞վ կդառնա նախագահ․ Թրամպ թե՞ Բայդեն

Այսօր կիմանանք, թե ո՞վ կդառնա ԱՄՆ նախագահը։ Ի սկզբանե, Թրամփին քիչ շանսեր են տվել փորձագետները։ Այդպես էլ դիտարկվում էր դեռ չորս տարի առաջ, երբ նա հաղթեց Հիլարի Քլինթոնին։ Ինչևէ, Թրամփը, ԱՄՆ նախագահներից, թերևս ամենախելահեղն էր և ոչ միանշանակ։

Նրա ընտրվելուց,  շատերը հավատում էին նախընտրական խոստումներին, թե կլավացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ, սակայն արդյունքում սրվեցին հարաբերությունները և ավելացան սանկցիաները։ Շատերը կարծում էին, թե Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններ կստեղծվեն, սակայն բավարարվեց երկու հանդիպումներով։ Ամերիկացիները հույս ունեին, որ իրենց գործարանները հետ կվերադարձվեն Չինաստանից և գործ կունենան, Մեքսիկայի սահմանին պատ կկառուցվի, սակայն երկուսն էլ մասամբ եղավ։

Հայերս, էլ միշտ հույս ունենք, ԱՄՆ նախագահական ընտրություններից, վերջերս էլ մեզ հույս տվեց Թրամփը․ «մի բան կանենք»՝ չստացվեց արածը։ Եվս մեկ ապացույց, որ հայը, իր հույսը պիտի դնի իր վրա։

Բոլոր նախագահներից, միայն Վուդրո Վիլսոնն էր, որ հայամետ էր, իսկապես ուզում էր օգեր հայությանը, բայց նրա գծած Հայաստանը, այդպես էլ մնաց թղթի վրա։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!