Ո՞վ է մեկ միլիոն հետևորդ ունեցող չքնաղ հայուհին

Համացանցը երբեմն մեծ հնաավորություն է ստեղծում երիտասարդ-տաղանդների համար։ Աղջիկն ով պարզապես շատ էր սիրում ասմունքել,մի քանի ամսում այնքան դիտումներ ունեցավ,որ նույնիսկ չեն ունենում հայտնի երգիչները։

Թվում է մեր օրերում ասմունքն այնքան ակտուալ չի կարող լինել երիտասարդների մոտ,բայց Աննան կոտրեց այդ կարծիքը, քանի որ նրա ձայնը,էքպրեսիան,էմոցիոնալ էությունն ու արտաքին հմայքը,հիացրին մարդկանց։ Աննան չունի արտիստական թեքումով կրթություն,բայց ասում է,որ անհատական դասերի գնացել է,մշակել է շունչը,ձայնի ինտոնացիան և այլն։

Աննայի հաջողության գլխավոր գործիքը իր ավազոտ ձայնն է՝ցածր տոների վրա։ Շատ կանացի է խոսքը,երևի մեր օրերում կա կանացիության,քնքշության պակաս։ Աննան ծնվել է Ռուսաստանում,իր հիմնական օգտագործվող լեզուն ակամայից ռուսերենն է,բայց երբեմն նա իր հետևորդներին ուրախացնում է հայերեն ասմունքով։

Աննան նաև աշխատել է որպես դերասանուհի հանրայինի պրոեկտներից մեկում։ Նա ասել է,որ իրեն դա ևս գրավիչ է թվում ու գուցե շարունակի նկարահանվել,եթե ստանա համապատասխան առաջարկ կամ հրավեր։ Մեկ միլիոն հետևորդ ունեցող հայուհին շարունակում է համացանցի գրավումը և վայելում է մեծ համակրանք։

Понравилась статья? Поделиться с друзьями: