Ո՞վ է Բաղրամյան պողոտայում երեկ վրաերթի ենթարկված աղջիկը․ մանրամասներ

Երեկ երեկոյան ժամը ութն անց կեսի հատվածում երեսունմեկ տարեկան մի վարորդ՝ Տիգրան Բոշյան անուն ազգանունով, վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա։

Աղջիկը, ցավոք, հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Նրա անժամանակ ու ողբերգական մահվան առիթով շատերը ցավակցական հրապարակումներ արելցին, քանի որ նրան շատերն էին ճանաչում։

Աղջիկը Սոսին է՝ կենսախինդ ու ակտիվ երիտասարդ։ Սոսիի մահվան ցավալի առիթով հուզիչ հրապարակում է արել հաղորդավար Արտակ Վարդանյանը։ Նա գրել է․ «Սոսին չի մահացել, նա ապրելուա բոլորիցս երկար և հավիտենական կյանքով:

Անցյալով ոչ մի բառ, տառ ու նախադասություն: Իմ տեսած իսկական ընկեր, ՄԱՔՈՒՐ հայրենասեր, անմնացորդ բարի: Ո՞նց են սիրում հայրենիքը՝ Սոսիի պես, ո՞նց են մտահոգվում՝ Սոսիի պես, ուժեղ, հպարտ, անկոտրում ու խելացի:

Իմ ու մյուսների մասին չգիտեմ, չեմ կարող ասել, ՔՈ պահով վստահ եմ՝ անկասկած կգնաս դեպի հավիտենականություն: Քեզ հիշելու եմ մենակ քո ժպիտով: Աստված հոգիդ լուսավորի»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!