Շքեղ, տոնական աղցան․ համեղ, թարմ և հագեցնող

Աղցանները բազմատեսակ են և ընտրության հնարավորությունը՝ բազմաթիվ։ Բայց անմիջապես տարբերակել համեղը և անհրաժեշտը, փորձում ենք օգնել մենք։

Աղցանների բազմազանության մեջ առանձնացրել ենք համեղագույն այս աղցան, որը տոնական է և շքեղ, սակայն պատրաստման իր հասանելիությամբ կարող է դառնալ ամենօրյա աղցան։ Այն անչափ համեղ է, թարմ և հագեցնող։ Աղցանը համադրելի է մի շարք հիմնական, տաք ուտեստների հետ։

Այն պատրաստելու համար առաջարկում ենք նախապատրաստել հետևյալ մթերքները՝

Կարտոֆիլ — 3 հ․

Բուսայուղ — 100 մլ

Խաշած հորթի միս — 250 գ

Վարունգ — 3 հ․

Եգիպտացորեն — 150 գ

Խաշած հավկիթ — 3 հ․

Աղ

Սամիթ

Սխտոր — 1 պճեղ

Մայոնեզ — 4 ճ․գ․

Երբ նախապատրաստված են անհրաժեշտ մթերքները, ձեզ կմնա միայն մանրացնել, կտրատել և միախառնել ամեն ինչ և ստանալ համեղագույն աղցանը, որը կհավանեն շատերը։

Պատրաստման մանրամասներին առաջարկում ենք ծանոթանալ ստորև բերված տեսանյութում, որը շատ օգտակար կլինի։ Բարի ախորժակ ենք ցանկանում։

Понравилась статья? Поделиться с друзьями: