«Շվարցալդ» . դասական թխվածք՝ սերուցքով և բալով

«Շվարցալդ» բալով թխվածքը դասական թխվածք է՝ սերուցքով և բալով։ Այն ի հայտ է եկել Գերմանիայում, 1930-ականների սկզբին։ Թխվածքը պատրաստվում է 3 ժամվա ընթացքում։

Անհրաժեշտ բաղադրիչներ՝

8 հավկիթ,

2 ձվի դեղնուց,

շաքարի պուդրա՝ 350գ․,

առանց կորիզների բալ՝ 200գ․,

ցորենի ալյուր՝ 200գ․,

100գ․ սև շոկոլադ,

20գ․ սերուցքային կարագ,

680 մ/լ սերուցք՝ 35 տոկոս,

500 մ/լ սերուցք՝ 22 տոկոս,

140 մ/լ կաթ,

75 մ/լ բալի կամ ցանկացած այլ մրգի լիկյոր,

2 ճ/գ փոշի կակաո,

1 ճ/գ դոնդող,

1 դարչին։

Ջեռոցը նախապես տաքացնել 180 աստիճանի ներքո։ Դոնդողը կես ժամ ջրում թողնել։

22 տոկոսանոց սերուցքը, կաթը լցնել փոքրիկ կաթսայում, ավելացնել 100 գրամ շաքարի պուդրան՝ մինչև եռալը։

Հավելել դոնդողը և 25 մ/լ լիկյորը, խառնել և սառեցնել, հետո մի քանի ժամ թողնել սառնարանում, որ դոնդողը սառչի։

Շոկոլադը հալեցնել տաք ջրում՝ 50 գրամ շաքարի պուդրայով և 45 մ/լ տաք ջրով։

Դոնդողը հարել։ Շոկոլադին հավելել թուրմը և դեղնուցներն ու խառնել։

Հարիչով հարել 180 մ/լ 35 տոկոսանոց սերուցքը և զգուշորեն խառնել շոկոլադե զանգվածի հետ։ Պահեք սառնարանում։

Հավկիթները հարել 150 գրամանոց շաքարի պուդրայով, ավելացնել կակաո, մաղած ալյուր և խառնել։

Պատրաստման համար նախատեսված տարային սերուցքային կարագ քսել։ Խմորից 2 շերտ պատրաստել, 15-20 րոպե եփել ջեռոցում։

Բալը տեղադրել փոքրիկ կաթսայում, ավելացնել 50 մ/լ լիկյոր, 50գ․ շաքարի պուդրա, դարչին և 3 ճ/գ ջուր։ Այդ ամենը եփել մարմանդ կրակին, հետո դարչինը հանել։

Մնացյալ 35 տոկոսանոց սերուցքը հարել։

Շերտը թրջել ստացված բալի թուրմով, մի քանի բալ տեղադրել։

Վերևից դնել սերուցքային դոնդողի շերտը, ապա շոկոլադե կրեմի շերտը։

Շոկոլադե կրեմին դնել հարած սերուցքի շերտը և զարդարել բալերով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!